Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 8 մարդ է վիրավորվել, նրանք հիվանդանոցում։ Նրանցից մեկը ծանր վիճակում է, իսկ երկուսը՝ միջինից ծանր, հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Քայաբաշը թաղամասի միջնակարգ դպրոցներից մեկում։ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել էր, որ ժամը 08։40-ի սահմաններում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է հինգ աշակերտ, մինչդեռ տեղական առանձին լրատվամիջոցներ միջադեպը ներկայացրել էին որպես դանակով հարձակում, որին, ըստ նրանց, մասնակցել է դպրոցի նախկին աշակերտ։ «Միջադեպի հետևանքով տուժած ութ քաղաքացիների բուժումը, որոնցից մեկը գտնվում է ծանր, իսկ երկուսը՝ միջինից ծանր վիճակում, շարունակվում է հիվանդանոցներում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին»,- սոցիալական ցանցերում գրել է Մեմիշօղլուն։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դպրոցն ավարտած մի աշակերտուհի դպրոց է մտել համազգեստով և դանակով հարձակվել աշակերտների վրա։ Սկզբնական հաղորդագրություններում նշվում էր, որ վիրավորվել է վեց աշակերտ, ինչպես նաև պնդվում էր, որ նախկին աշակերտուհին հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Հաղորդումների համաձայն՝ միջադեպից հետո ոստիկանությունը աղջկան բերման է ենթարկել։ Վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ոստիկանությունը դպրոցի շրջակայքում անվտանգության միջոցառումներ է իրականացրել, իշխանությունները շարունակում են միջադեպի քննությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 8 մարդ է վիրավորվել, նրանք հիվանդանոցում։ Նրանցից մեկը ծանր վիճակում է, իսկ երկուսը՝ միջինից ծանր, հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Քայաբաշը թաղամասի միջնակարգ դպրոցներից մեկում։ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել էր, որ ժամը 08։40-ի սահմաններում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 6 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 6 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 6 hours ago

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Factor.am / 6 hours ago



