ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Ընդդիմությունը Շաքիի դեպքի համատեքստում խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանների մասին, սակայն տվյալ դեպքում սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ այդ երկրից ՀՀ սահմանն ապօրինի հատած և այստեղ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայողը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։Նրա գնահատմամբ՝ այս պատմության մեջ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ տեղի ունեցածը դիվերսիա չի եղել։«Եթե դիվերսիա լիներ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել»,- նշեց նա։Սահմանը երկար է, հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել. ՔՊ–ականը` Շաքիի դեպքի մասինՌուբինյանի խոսքով՝ դեռ պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում՝ դասալի՞ք, մոլորվե՞լ է, թե՞ սահմանը հատելու այլ պատճառ է եղել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ՀՀ ամենաերկար սահմանն է, որի միայն մի մասն է սահմանազատված։ Նրա խոսքով՝ դեռևս 1990-ականներից պարբերաբար եղել են դեպքեր, երբ այս կամ այն կողմի զինծառայողները, առանց համապատասխան հրամանի և ոչ նպատակաուղղված, հայտնվել են մյուս երկրի տարածքում։ Ռուբինյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում նման դեպքերում կողմերը զինծառայողներին վերադարձրել են` բացառությամբ այն իրավիճակների, երբ անձը չի ցանկացել վերադառնալ կամ առկա է եղել հանցագործության հանգամանք։«Հիմա գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ։ Դեռ կպարզվի՝ ինչպես։ Հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է հանցագործություն, դրա համար նա ձերբակալված է, առաջադրված է մեղադրանք, և ամեն ինչ իր հունով կգնա»,- շարունակեց Ռուբինյանը։Չի՛ ձգում այդ մարդը. Նարեկ Կարապետյանը կոչ է անում փոխել ՀՀ պաշտպանության նախարարինԱԺ նախագահը միաժամանակ չբացառեց, որ պետք է քննարկվի, թե ինչպես են գործել հայկական պատասխանատու կառույցները՝ պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի հնարավոր արտահանձնման մասին ընդդիմության մտահոգություններին՝ Ռուբինյանն ասաց, որ այս պահին նման գործընթաց գոյություն չունի։Ռուբինյանի խոսքով՝ եթե հետագայում արտահանձնման կամ այլ գործընթացի հարց առաջանա, այն կքննարկվի համապատասխան ժամանակ։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շաքիի դեպքի սուբյեկտը Ադրբեջանը չէ, այլ սահմանն ապօրինի հատած զինծառայողը. Ռուբինյան
Ռուբինյանի խոսքով` ադրբեջանցի զինծառայողի հնարավոր արտահանձնման գործընթաց այս պահին դեռևս գոյություն չունի։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից
Sputnik Armenia / 17 minutes ago

Удары США по промзоне в Иране привели к выбросу 1,5 млн тонн вредных газов – власти ИРИ
Sputnik Armenia / 19 minutes ago

1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
Sputnik Armenia / 39 minutes ago

Ани Аветисян предстоит еще одна операция после нападения в Шаки: сестра раскрыла детали
Sputnik Armenia / 43 minutes ago
Related coverage

Հուսիթները ավիաընկերություններին կոչ են արել դադարեցնել թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա
24TV / 24News / 7 minutes ago

Զինծառայողների վարժանքները նոր «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և կվադրոցիկլներով (տեսանյութ)
A1plus / 15 minutes ago

Զինծառայողների վարժանքները նոր «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և կվադրոցիկլներով
A1plus / 15 minutes ago

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով
168 Jham / 16 minutes ago