5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արտերկրի բժշկի երկրորդ կարծիք՝ առցանց․ Հայաստանում ներկայացվել են ուռուցքաբանության նոր լուծումներ
Բժշկական բարդ դեպքերի համար արտերկրի մասնագետի երկրորդ կարծիքը ստանալու նպատակով այլևս պարտադիր չէ մեկնել։ «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկայացվել է TeleMed նոր թվային հարթակը, որը հնարավորություն է տալիս բժշկական փաստաթղթերն ու հետազոտությունների արդյունքները փոխանցել միջազգային մասնագիտական ցանցի բժիշկներին և ստանալ անկախ մասնագիտական կարծիք։ Մասնագիտական ցանցում ներառված են տարբեր երկրների մասնագետներ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից։ Հանդիպման ընթացքում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է նաև ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան՝ կարմիր և ինֆրակարմիր լույսի կիրառմամբ մեթոդ, որը, ըստ մասնագետների, կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունների և տոքսիկության նվազեցման համար։ «Սա նորարարական տեխնիկա է, որը կանխարգելում ու բուժում է քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները՝ ռադիոթերապիայի, քիմիաթերապիայի և իմունոթերապիայի դեպքում»,- ասաց բժիշկ Ֆուադ Կերբաժը։ Մեկ սեանսը, կախված տոքսիկության աստիճանից, կարող է տևել 5-15 րոպե։ Մասնագետների ներկայացմամբ՝ մեթոդը կիրառվում է նաև բժշկության այլ ոլորտներում։ Ներկայացված տվյալների համաձայն՝ ֆոտոբիոմոդուլյացիան ուսումնասիրվում է նաև ցավի կառավարման, վերքերի լավացման և հակաբորբոքային ազդեցության ուղղություններով։ Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան ուռուցքաբաններ, քիմիաթերապիայի մասնագետներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from A1plus
Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ ՆԳՆ
A1plus / 18 minutes ago

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում․ Միրզոյան
A1plus / 1 hour ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Փաշինյանն օգտվում է Արևմուտքում առկա հակառուսական տրամադրություններից․ Ամստերդամ (տեսանյութ)
A1plus / 2 hours ago
Related coverage

Գյումրիում օտարերկրացի վարորդը «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրшերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
168 Jham / 58 minutes ago

Առողջության ապահովագրության շահառուների թիվը 1 մլն 818 հազար է, հատուցումների գործակիցը՝ 93 տոկոս
Public Television of Armenia — 1Lurer / 59 minutes ago

ԵԹԵ ԲԻՈՊՍԻԱ ՉԿԱՏԱՐԵՆ՝ ՍԽԱԼ ԲՈՒԺՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ․ՄԵՏԱՔՍՅԱ ՄԿՐՏՉՅԱՆ
168 Jham / 1 hour ago

Հռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել. Վատիկան
Sputnik Armenia / 1 hour ago