ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Ոչ առաջին սեր։ Վշտի և ուրախության խոստովանություն» գրքի տպաքանակը մոտ երկու ամսում հասել է 100 հազարի։ Այս մասին հայտնել է «Էկսմո-ԱՍՏ» հրատարակչական խմբի մամուլի ծառայությունը։Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր դեռևս 2026 թվականի օգոստոսին դրա լույս տեսնելուց առաջ։ Սկզբնական տպաքանակը կազմել է 50 հազար օրինակ, սակայն դեռ տպագրության ընթացքում այն ավելացվել է 20 հազար օրինակով։Առաջին տպաքանակները գրախանութներ հասնելուց հետո հրատարակչությունը որոշել էր նոր մեծ խմբաքանակ տպագրել։«Ոչ առաջին սեր։ Վշտի և ուրախության խոստովանություն» վեպը լույս է տեսել օգոստոսի 27-ին։ Սիմոնյանն այն անվանել է գրական հուշարձան իր ամուսնուն։Նախատեսվում է թողարկել նաև գրքի աուդիո տարբերակ, որտեղ կհնչի Քեոսայանի ձայնը, որը վերստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Վեպի վաճառքից ստացված ողջ հասույթը Սիմոնյանը մտադիր է ուղղել ուկրաինական անօդաչուներից տուժածների օգնությանը։Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին Մոսկվայում՝ կինոգործիչների ընտանիքում։ Նրա ամենահայտնի ռեժիսորական աշխատանքներից են «Խեղճ Սաշան», «Նախագահը և նրա թոռնուհին» և «Արծաթափայլ հովտաշուշանը»։ Քեոսայանի վերջին ֆիլմը «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրն» է, որը նկարահանվել է Սիմոնյանի սցենարի հիման վրա։2024 թվականին Քեոսայանը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացավ, իսկ 2025 թվականին՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Ռեժիսորը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տիգրան Քեոսայանին նվիրված Սիմոնյանի գիրքը վերահրատարակվելու է մեծ պահանջարկի պատճառով
«Ոչ առաջին սեր։ Վշտի և ուրախության խոստովանություն» վեպը լույս է տեսել օգոստոսի 27-ին։ Սիմոնյանն այն անվանել է գրական հուշարձան իր ամուսնուն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 16 minutes ago

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից
Sputnik Armenia / 34 minutes ago

Удары США по промзоне в Иране привели к выбросу 1,5 млн тонн вредных газов – власти ИРИ
Sputnik Armenia / 35 minutes ago

1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
Sputnik Armenia / 55 minutes ago
Related coverage

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ
1in.am / 2 hours ago

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 4 hours ago

Արդի արվեստի առաջին փառատոնը՝ Շվանիձորում
Public Television of Armenia — 1Lurer / 13 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / 14 hours ago