Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներխուժած և ՀՀ քաղաքացուն հրազենով վիրավորած ադրբեջանցի զինծառայողը չպետք է արտահանձնվի կամ փոխանակվի, նա պետք է տասնամյակներով պատիժ կրի Հայաստանում։ Ազգային ժողովի լրագրողների հետ ճեպազրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է. այդ մարդիկ, ովքեր հայ ընտանիքի վրա, քաղաքացիական անձանց վրա ձեռք են բարձրացնում, զենք են պահում, պետք է ենթարկվեն պատասխանատվության, պետք է գնան ԱԱԾ-ի «պադվալ», տասնամյակներով այնտեղ մնան։ ԱԱԾ-ի «պադվալը» այ տենց մարդկանց համար ա, ոչ թե հայ ազգի բարերարների համար ա ու ոչ թե իրենց ընդդիմադիր հակառակորդների համար ա»,- հայտարարեց Կարապետյանը՝ իշխանություններից պահանջելով հստակ քաղաքական հայտարարություն, որ ներխուժողը չի արտահանձնվելու Բաքվին։ Պատգամավորի համոզմամբ՝ տեղի ունեցածը անվտանգային կառույցների, առաջին հերթին՝ Պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի բացահայտ անգործության հետևանք է։ Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել զինվորի անհետացման մասին, սակայն սահմանամերձ բնակավայրի բնակիչները չեն զգուշացվել, իսկ ակտիվ որոնողական աշխատանքներ չեն տարվել։ «Ինչպե՞ս է այդ զինվորը սահմանից 17 կմ խորացել ու հասել գյուղ։ Այսքան պետական համակարգ կա, պարգևավճարներ են ստանում, հարկատուները գումարներ են վճարում, բայց պետությունը չի կարողանում անվտանգության հարց լուծել, գյուղը պիտի չոբանի շո՞ւնը պաշտպանի»,- վրդովվեց ընդդիմադիր գործիչը։ Նարեկ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրվա ընթացքում խորհրդարանում նախաձեռնելու են քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ բանակում ինքնասպանության դեպքերի և սահմանային անվտանգության ճեղքումների, մասնավորապես՝ Շաքիի դեպքի հանգամանքները պարզելու համար։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունն այսօր ԱԺ-ում Եկեղեցու շուրջ քննարկումներ հրահրելով փորձում է շեղել հանրության ուշադրությունը Սյունիքում տեղի ունեցած լրջագույն անվտանգային ձախողումից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներխուժած և ՀՀ քաղաքացուն հրազենով վիրավորած ադրբեջանցի զինծառայողը չպետք է արտահանձնվի կամ փոխանակվի, նա պետք է տասնամյակներով պատիժ կրի Հայաստանում։ Ազգային ժողովի լրագրողների հետ ճեպազրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է. այդ մարդիկ, ովքեր հայ ընտանիքի վրա, քաղաքացիական անձանց վրա ձեռք են բարձրացնում, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 17 minutes ago

Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 29 minutes ago

ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 32 minutes ago

Ովքեր են Ադրբեջանից և Թուրքիայից ՀՀ գալու COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարը մանրամասնում է
Factor.am / 41 minutes ago
Related coverage

Ինչո՞ւ քաղաքական պատասխանատուները պաշտոնանկ չեն արվում․ Ղազարյան
A1plus / 7 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, բայց ոչ նախարարին, ոչ փոխնախարարին չեն հեռացրել․ Ղազարյան
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

«Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»
Aravot / 8 minutes ago

Թքած ունեն ցանկացած օրենքի վրա, քաղաքապետարանը պրոբլեմատիկ է, բյուջեն են մսխում․ Սուքիասյան
24TV / 24News / 10 minutes ago