Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը կրկին լարվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի՝ եկեղեցու վերաբերյալ ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանը տեղից վիրավորական արտահայտություն հնչեցրեց նրա հասցեին։ Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձավ, իր խոսքով, եկեղեցում տեղի ունեցած ապօրինությունները քննող հանձնաժողովի գործունեությանը՝ հնչեցնելով կոշտ գնահատականներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին։ Ելույթի ավարտին դահլիճից հնչեց «աղբ» վիրավորական արտահայտությունը, ինչից հետո պատգամավորների միջև սկսվեց իրարանցում և աղմուկ։ Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել և կոչ արեց պատգամավորներին զբաղեցնել իրենց տեղերը․ «Նստե՛ք․․․ Ժողովո՛ւրդ, չեք լսում, նստե՛ք, նստե՛ք․․․ Բոլորդ նստե՛ք ձեր տեղերը, բոլորդ»։ Ընդմիջումից հետո Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ որևէ պատգամավոր իրավունք չունի վիրավորել գործընկերոջը, և արձանագրեց, որ վիրավորական բառը հնչեցրել է Գրիշա Թամրազյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը տեղից փորձեց արդարացնել Թամրազյանին՝ պնդելով, թե նա «ախ» է ասել, այլ ոչ թե «աղբ»․ «Լավ էլի, պարո՛ն Ղազինյան, մեծ մարդ եք էլի, ասում է՝ «ախ» է ասել, ոչ թե «աղբ», բայց ինքը չի հերքում․․․ Լավ, ես էլ «սեր» եմ ասում, չեմ ասում «սրիկա», այս ի՞նչ ձև է»։ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պատգամավորներին զսպել էմոցիաները և տեղից չգոռալ, երբ ելույթ է ունենում մեկը, ում ասածները իրենց դուր չեն գալիս։ Նա նաև զգուշացրեց, որ ֆիզիկական բախումներ թույլ չի տալու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը կրկին լարվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի՝ եկեղեցու վերաբերյալ ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանը տեղից վիրավորական արտահայտություն հնչեցրեց նրա հասցեին։ Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձավ, իր խոսքով, եկեղեցում տեղի ունեցած ապօրինությունները քննող հանձնաժողովի գործունեությանը՝ հնչեցնելով կոշտ գնահատականներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի (Կտրիչ Ներսիսյանի) հասցեին։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Factor.am / 49 minutes ago

Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Factor.am / 1 hour ago

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Factor.am / 1 hour ago

Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 20 minutes ago

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 26 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 26 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago