Արևելյան Միջերկրական ծովում էլեկտրական մալուխների անցկացումը սրել է լարվածությունը Թուրքիա-Հունաստան հարաբերություններում։ Հունաստանը հայտնել էր, որ պատրաստվում է վերսկսել ստորջրյա էլեկտրահաղորդման կապ նախագիծը, որով էլեկտրական մալուխները կանցնեն Միջերկրականի ստորջրյա հատվածով մինչև Կիպրոս, այնտեղից էլ Իսրայել։ Թուրքիան էլ հայտարարություն է տարածել ու նշել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 27-ն Էգեյան ծովի կենտրոնական հատվածում հինգ զորավարժություն տեղի կունենա։ Նշենք, որ Թուրքիան պնդում է, որ էլեկտրական մալուխի երթուղու վերաբերյալ Հունաստանի հետ համակարգումը անհրաժեշտ է և նախագծի մեկնարկից առաջ անհրաժեշտ է գրավոր համաձայնություն ձեռք բերել: Դրան ի պատասխան Հունաստանը մերժել է այս պահանջը, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, և ընդգծել, որ ոչ մի չարտոնված գործունեություն չի թույլատրվելու։ Աղբյուր՝ Şarkul Avsat
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թուրքիայի ՊՆ. Հունաստանին ոչ մի չարտոնված գործունեություն չի թույլատրվելու
Թուրքիա-Հունաստան լարվածությունը սրվում է Արևելյան Միջերկրականում։ The post Թուրքիայի ՊՆ. Հունաստանին ոչ մի չարտոնված գործունեություն չի թույլատրվելու appeared first on Ermeni haber ajansı.

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber
Related coverage

Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել․ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 10 minutes ago

ՉԺՀ ԱԳՆ․ պատժամիջոցներ են սահմանվել Պարագվայի և Բելիզի նախարարների դեմ
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ուկրաինայի նախագահը պետք է պատասխանատու և բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար
24TV / 24News / 19 minutes ago


