Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը. 3 մլրդ դրամ ծավալով թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչը վկայում է ներդրողների վստահության և Բանկի ներդրումային առաջարկների նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է։ Թողարկման ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6%։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը: Դոլարային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում։ Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։ Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամբ) և թողարկումների վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարելի է ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Նեպալում հանկարծակի հզոր հեղեղը քշել է տներ ու կամուրջներ
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago
Related coverage

Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա
168 Jham / 7 hours ago

Էժան գազ ու շուկա՝ մինչև եվրոպական շրջադարձ․ Աբովյանը՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 8 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 8 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 8 hours ago