Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 6
Diaspora

Ինչպես զբաղվել PR-ով՝ առանց հոգին կորցնելու

Երբ պետություն-հանրություն հաղորդակցությունը ոչ միայն չի նպաստում հասարակության համախմբմանն ու հանրային համերաշխությանը, այլ, ընդհակառակը, խորացնում է առանց այն էլ վտանգավոր մակարդակի հասած անհանդուրժողականությունը, ատելությունն ու բևեռացումը, նշանակում է՝ ունեք ձախողված հանրային հաղորդակցություն: Վերջին շրջանում հատկապես երկու օրինակ, որոնք նաև հնչեղություն ստացան, շատ ակնհայտ ցույց տվեցին, թե ինչպիսի անթույլատրելի մակարդակի է հասել պետություն-հանրություն հաղորդակցության որակը՝ հատելով մասնագիտական էթիկայի բոլոր սահմանները: Առաջինը, որն ինձ շոկի ենթարկեց, օգոստոսի 8-ին Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունն էր՝ Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը վերտառությամբ: Անկեղծ ասեմ՝ այն երկու-երեք անգամ կարդացել եմ, քանի որ ուղղակի աչքերիս չէի հավատում, որ պետական մարմինը կարող է այդպիսի տեքստ տարածել, և, փաստորեն, գտնվել է նաև հաղորդակցության մասնագետ, որն այդպիսի բովանդակությունը տարածել է: Դրականն այն էր, որ եղան արձագանքներ, և թե՛ իրավապաշտպանները, թե՛ ՄԻՊ-ը իրավացիորեն քննադատության ենթարկեցին այն: Նման արձագանքը իսկապես կարևոր է և զսպիչ դեր ունի: Իրավապաշտպաններն այն համարեցին իրավական այլասերություն ՝ նկատելով, որ մեկ հաղորդագրության մեջ առկա են բազմաթիվ խախտումներ՝ սկսած անմեղության կանխավարկածից մինչև անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում: Մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ այդ հաղորդագրությունը լիովին վաստակել է նաև հաղորդակցական այլասերության տիտղոսը և արժե ներկայացնել հանրային կապերի ֆակուլտետների ուսանողներին՝ որպես մասնագիտական էթիկայի խախտման դասագրքային օրինակ։Երկրորդը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցն էր: Այն համակողմանիորեն վերլուծել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որի բոլոր գնահատականները կիսում եմ և չեմ կր

Ինչպես զբաղվել PR-ով՝ առանց հոգին կորցնելու

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.