Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 3
Artsakh & Karabakh

«Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»

2020 թվականի պատերազմը վավերագրած Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներից շատերը դարձել են խորհրդանիշներ՝ հույսի, պայքարի, ցավի: Դրանք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Երկու ռուս լրագրողի հետ էի։ Քարին Տակում էինք, պատահական հանդիպեցինք Անդրեյին։ Ինքն ՈՒԱԶ-ի ղեկին էր, ես էլ կողքն էի նստել, մի քանի բան հարցրեցի, խոսեցինք։ Շատ ուշադիր էր, իսկական հրամանատարի պես բոլորին աչքի տակ էր պահում։ Շատ քիչ սնունդ ունեին, բայց մեզ կանչեց, ստիպեց, որ իրենց հետ նստենք հաց ուտելու։Ընդամենը մի քանի լուսանկար հասցրեցի անել՝ հաջորդ օրը բաժանվեցինք։ Հետո զանգեցի մի քանի անգամ՝ անհասանելի էր։ Անհանգստացա, բայց հույս ունեի, որ հեռախոսը լիցքավորում չունի։ Մի քանի օրից իմացա, որ Անդրեյը զոհվել է , - պատմում է Դավիթ Ղահրամանյանը: Փոքրիկ Անդրեյը խաղում է հյուրասենյակում: Հիմա սկսել է շատ հարցեր տալ՝ որտե՞ղ է հայրը, ինչու մյուս երեխաների նման չի կարող տեսնել կամ գրկել նրան։ Մեր ընտանեկան լուսանկարներն է նայում ու հարցնում, թե ինչու հոր հետ նկարներ չունի , - ասում է Արմինեն՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, ավագ սերժանտ, հետախույզ Անդրեյ Մելքումյանի կինը։ Արմինեն ու Անդրեյը մանկության ընկերներ էին։ Դպրոցական էին, երբ Անդրեյը խոստովանել էր, որ զգացմունքներ ունի իր նկատմամբ. Ընկերություն անելու ընթացքում բացահայտեցի, թե որքան հոգատար ու ընտանիքի մարդ է Անդրեյը։ Համալսարանն ավարտելուց հետո ամուսնացանք: Երկու տարի անց՝ 2017-ին, ծնվեց մեր առաջնեկը՝ Գաբրիելան։ Ապրում էինք Շուշիում, վայելում էինք մեր ընտանիքը , - հիշում է Արմինեն։ 44-օրյա պատերազմի սկիզբը Արմինեն լավ է հիշում։ Երկար դադարներով է պատմում. Առավոտյան 7-ից նկուղում էինք, աղջիկս նախորդ գիշերվանից ջերմում էր։ Շուրջբոլորը խուճապ էր, չէի կարողանում կապվել Անդրեյի հետ։ Նա հետախույզ էր, Հայկազով էր տեղափոխվել ու պատերազմը սկսվելուց օրեր առաջ արդեն դիրքերում էր։ Սկզբից էլ քիչ էր զանգում։ Ես սովոր էի։ Երբ խոսում էինք, հարցնում էր երեխայի մասին, պնդում էր, որ Երեւան գնանք։ Չէր պատմում, թե վիճակն ինչպես է այնտեղ ։ Արմինեն աղջկա հետ Եր

«Սպասում եմ՝ մի քիչ էլ մեծանա, որ պատմեմ, թե ինչպիսին էր Անդրեյը»

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.