Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման եւ կոնսերվացման արհեստանոցը։ Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով Ճապոնիայի կառավարության մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։Արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում գտնվող հոգեւոր եւ մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացնելով հանրությանը։Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ եւ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հայաստանյանյան թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման մասնագետներ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մայր Աթոռում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման արհեստանոցը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Հայաստանը բացահայտում է ԵՄ ընդլայնման հակասությունները
Mediamax / 15 hours ago
«Թռիչք» սառույցի վրայով. 80-ամյա Արշալույսի երազանքի իրականացումը
Mediamax / Oct 11
«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում
Mediamax / Oct 10
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում Ազգային ժողովը»
Mediamax / Oct 10



