Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 5
Artsakh & Karabakh

Ֆրանսիացի քաղաքական գործիչները պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի 25 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիցցայի, Լիոնի, Մարսելի, Ալֆորվիլի, Իսի լե Մուլինոյի եւ մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր և այլ պաշտոնյաներ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ գերիներին։ Ֆրանսիական Ֆիգարո պարբերականում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ բազմաթիվ հայեր են ձերբակալվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում, իսկ նրանցից 20-ը Ադրբեջանում դատապարտվել են խիստ պատիժների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման։Քաղաքական գործիչները միացել են Եվրոպական խորհրդարանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ գերիներին ազատ արձակելու պահանջներին։ Իրական խաղաղություն չի կարող լինել առանց արդարության, ազատության և արժանապատվության , - ընդգծել են հայտարարության հեղինակները։Գերիների խնդիրը սեպտեմբերի սկզբին կրկին հայտնվել էր Փարիզի ուշադրության կենտրոնում։ Քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպվել էր Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների դիմանկարների ցուցահանդես։ Սակայն ցուցահանդեսի բացմանը Փարիզի քաղաքապետարանի նախատեսված մասնակցությունը վերջին պահին չեղարկվել էր՝ Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումների ֆոնին։Հայ գերիների հարցով քայլեր են իրականացվում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում գերի պահվող Լյուդվիգ Մկրտչյանին ազատ արձակելու խնդրանքով՝ նրա առողջական խնդիրները հաշվի առնելով։Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան(Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակից)

Ֆրանսիացի քաղաքական գործիչները պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.