Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 5
Diaspora

Ստեղծվել է «Սկզբունք» ընդդիմադիր նախաձեռնությունը

Ընդդիմադիր մի քանի շարժում միավորվել է՝ հայտարարելով Սկզբունք նախաձեռնության ստեղծման մասին: Այս նախաձեռնության ստեղծումը պայմանավորված է մեր երկրի առջեւ ծառացած խորը քաղաքական, իրավական եւ բարոյական ճգնաժամով , - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախաձեռնության համահիմնադիր, Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը: Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հանգեցրել են նրան, որ պետական իշխանությունը դարձել է ամենահակահայկականը, ամենաանարդարն ու ամենաանպատասխանատուն: Այսօր Հայաստանում ձեւավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը, այլեւ ակտիվ ոչնչացնում է ընդդիմությանը սպառնալիքներով, բանտարկություններով եւ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու հակասահմանադրական վարքով , - ասել է Իկոնոմովը: Նա նշել է, որ հենց այս պամաններում մի խումբ քաղաքացիներն, ինչպես նաեւ Առաջ , Զարկերակ եւ Նժար քաղաքական միավորների առաջնորդները միավորվել են՝ հիմելով Սկզբունք -ը. Շարժման նպատակն է խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը վարում է ապօրինի, հակասահմանադրական եւ հակահայկական գործունեություն: Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին, առանձին հայրենասեր քաղաքացիներին՝ այդ թվում Սփյուռքից, միավորվել եւ դառնալ մեկ բռունցք, որը կկանգնեցնի այս ավերիչ ընթացքը : Նախաձեռնության նպատակն է Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո 360 օրով ձեւավորել ժամանակավոր, անցումային կառավարություն: Մենք համնախմբվում ենք Սկզբունք շարժման շուրջ, որպեսզի վերջ դնենք այն համակարգին, որն անկախ Հայաստանի գոյության 35 տարվա ընթացքում այս կամ այն չափով վերարտադրում էր ավտորիտարիզմը, կոռուպցիան, անպատասխանատվությունն ու Սահմանադրության ոտնահարումը: Մեր նպատակը ոչ թե մեկ անձի փոխարինումն է մյուսով, այլ պետության կառավարման համակարգի փոփոխությունը , - ասել է նախաձեռնության համահիմնադիր, Զարկերակ նախաձեռնության անդամ Ստեփան Ասրյանը: Իրավապաշտպան, Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էլ ընդգծել է՝ անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ունեցել է չորս իշխանութ

Ստեղծվել է «Սկզբունք» ընդդիմադիր նախաձեռնությունը

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.