Հոկտեմբերի 2-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։ Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում,- նշվում է Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հաղորդագրությունում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արգենտինայի սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 6 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 6 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 6 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 6 hours ago



