Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը թեմայով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ,- նշվում է հաղորդագրությունում։