Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Ռեֆորմիստական շարժում կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորում դրանց հետագա խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև Ռեֆորմիստական շարժում կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ առանձնահատուկ կարևորելով Բելգիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու Հայաստանի՝ Եվրամիությանն առավել սերտ ինտեգրմանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը,- նշվում է հաղորդագրությունում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ Ջորջ-Լուի Բուշեին
Այս համատեքստում ընդգծվել է նաև «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության հետ կապերի և երկկողմ օրակարգի առաջմղման կարևորությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 7 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 7 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 7 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 7 hours ago



