Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում չորս հարց է եղել՝ Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշել է բավարարել ԱՐԳՈՒՍ ՍՊԸ-ի հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հաջորդիվ Հանձնաժողովը որոշել է բավարարել ՅՈՒՔՈՄ ՓԲ և ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ ՍՊ ընկերությունների՝ լիցենզիաների վերաձևակերպման հայտերը։ Վերջին հարցով ՀՌՀ-ն որոշել է սահմանել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները։ Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան,- ասված է ՀՌՀ հաղորդագրությունում։