Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկ ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 8 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 8 hours ago

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով
A1plus / 8 hours ago

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով (տեսանյութ)
A1plus / 8 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 7 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 7 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 7 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 7 hours ago