Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների շուրջ երեք տասնյակ ուսուցիչների: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և ի դեմս նրանց՝ շնորհավորել բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ամենօրյա անձնվեր գործունեության համար: Վարչապետի խոսքով, նման հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել ոլորտում առկա հարցերի մասին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքներին, որով հնարավորություն է տրվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը և ստանալ հավելավճարներ: Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվում է ատեստավորվումը պարբերական դարձնել և դրույքաչափն էլ ավելի բարձրացնել. Այս որոշումը կապված է ոչ միայն ձեր աշխատանքին մեր գնահատանքն արտահայտելուն, այլ նաև մի շատ կարևոր հարց կա՝ ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ պետք է լինի երիտասարդների համար: Կարծում եմ, որ ատեստավորման այս համակարգը պետք է պարբերական լինի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել բազմաթիվ երեխաների զարգացմանն ուղղված աշխատանքի համար: Իր խոսքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Կառավարության նոր ծրագրում կարևոր օրենսդրական նախաձեռնությանը՝ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքին, որում առանձնահատուկ ընդգծված է բնակարանային աջակցության բաղադրիչը: Դա, ըստ նախարարի, կլինի հավելյալ գործիք, որով թե՛ այսօրվա ուսուցիչները կկարողանան ավելի պաշտպանված իրենց զգալ և թե՛ այս մասնագիտությունն ընտրող երիտասարդները։ Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին Կառավարության կողմից ներդրված տարբեր ծրագրերի և կրթության ոլորտում շարունակական բարեփոխումների համար:
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կառավարությունում հանդիպում ուսուցիչների հետ․ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարությունում հանդիպում ուսուցիչների հետ․ Փաշինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
A1plus / 6 hours ago
Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ ՆԳՆ
A1plus / 6 hours ago

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում․ Միրզոյան
A1plus / 7 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)
A1plus / 7 hours ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ Կոռուպցիա` քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. Ասուլիս
Yerkir / 1 hour ago

ԱԺ-ում քննարկում են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները հանդիպում են արցախցիների հետ #ուղիղ
Pastinfo / 3 hours ago