ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման հնարավորություններին, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունները և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ առկա հնարավորությունները։ Cerebras-ի ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձը՝ AI հաշվարկների և ենթակառուցվածքների ոլորտում։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների շուրջ և պայմանավորվել շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են ԱԲ ոլորտում համագործակցությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

«Երեւան Վելնես»-ը 5 տարի ժամկետով կօգտագործի նախկինում Ծառուկյանին պատկանող տարածքը
A1plus / 2 hours ago

Օրացույց․6-ը հոկտեմբերի․ «Վազգեն Սարգսյանից կմնա կամուֆլյաժը»․ Վանո Սիրադեղյան (տեսանյութ)
A1plus / 3 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
A1plus / 4 hours ago

Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
A1plus / 4 hours ago
Related coverage

Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
168 Jham / 21 minutes ago
Աբդուլահ Գյուլ. Իրանը պետք է առավելագույն օգուտ քաղի արդեն ձեռք բերվածից
Mediamax / 2 hours ago

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին
Hetq / 2 hours ago

Айк Саркисян исключен из рядов правящей в Армении партии
Sputnik Armenia / 4 hours ago