Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գրական, երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաեւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին: Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն եւ հայերեն կազմակերպված ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ եւ համագործակցող երկրներին, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում: Լուրեր Հայաստանից — NEWS.am
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Yerkramas

Пашинян и "Гражданский договор" против национальной идентичности
Yerkramas / 7 hours ago

Уши бакинских спецслужб: Почему азербайджанцы рвутся в Армению?
Yerkramas / 12 hours ago

К 360-летию издания Восканом Ереванци первой Библии на армянском языке
Yerkramas / 12 hours ago

Атака на Эчмиадзин: Конституционный суд Армении умыл руки
Yerkramas / 13 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.