Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Թեհրանի մետրոպոլիտենի «Ս. Մարիամ» մետրոկայանի դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ նահատակներու լուսանկարներու մնայուն ցուցադրութեան բացումը։ Ծրագիրն իրականացւել է Թեհրանի քաղաքապետարանի մշակութային հարցերու գրասենեակի եւ մետրոպոլիտենի մշակութային բաժնի նախաձեռնութեամբ՝ Թեհրանի նահատակներու հիմնադրամի համագործակցութեամբ եւ Իսլ. Խորհրդարանի իրանահայ պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի ջանքերով։ Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի մետրոպոլիտենի մշակութային եւ հասարակական հարցերու պատասխանատուները, Թեհրանի նահատակների հիմնադրամի գլխաւոր տնօրէնը, պատգամաւոր դկտր. Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետն ու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ քահանայ հայրեր։ Նշենք, որ իրանահայ նահատակների լուսանկարները մետրոկայանում տեղադրելու հարցը իրանահայ համայնքում վերածւել էր հանրային պահանջի, յատկապէս՝ մետրոկայանի պատերին ասորի նահատակների լուսանկարների տեղադրումից յետոյ։ Համայնքի ներկայացուցիչների դիմումներից յետոյ հարցը դկտր. Արա Շահվերդեանի կողմից ներկայացւեց համապատասխան պետական մարմիններին։ Պատգամաւորի հետեւողական աշխատանքի եւ պետական պատասխանատու օղակների հետ իրականացւած հանդիպումների արդիւնքում որոշւեց, որ տեղադրւեն նաեւ իրանահայ նահատակների լուսանկարները։ Պատգամաւորի փոխանցմամբ՝ հաշւի առնելով իրանահայ նահատակների լուսանկարների մեծ թիւը՝ դրանք մետրոկայանում կը ցուցադրւեն հերթափոխով։ Սկզբնական փուլում տեղադրւել են 20 նահատակի լուսանկարներ, որոնց թւում են ողջ հարազատներ ունեցող անունները։ Յաջորդ փուլում կը ցուցադրւեն այլ 20-ի լուսանկարները, որոնց ծնողներն ու հարազատներն այլեւս ողջ չեն կամ երկրից բացակայում են։ Ցուցադրութեան համար այժմ պատրաստւել է թւով 60 նահատակի լուսանկար: Այս սկզբունքով լուսանկարները կը փոխարինւեն պարբերաբար՝ մի քանի ամիսը մէկ, հնարաւորութիւն տալով ներկայացնելու իրանահայ նահատակների հնարաւորինս մեծ թիւ։ Այսպիսով, իրանահայ նահատակների լուսանկարները տեղ են գտել մետրոկայանի յիշատակի պատին՝ հանրային տարածքում նրանց յիշատակը յաւերժացնող մնայուն ցուցադրութեամբ։ Լուսանկարները` ՀԱՏԻՍԻ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանահայ նահատակներու լուսանկարները տեղադրւեցան «Սուրբ Մարիամ» մետրոկայանի պատերուն վրայ
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Թեհրանի մետրոպոլիտենի «Ս. Մարիամ» մետրոկայանի դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ նահատակներու լուսանկարներու մնայուն ցուցադրութեան բացումը։ Ծրագիրն իրականացւել է Թեհրանի քաղաքապետարանի մշակութային հարցերու գրասենեակի եւ մետրոպոլիտենի մշակութային բաժնի նախաձեռնութեամբ՝ Թեհրանի նահատակներու հիմնադրամի համագործակցութեամբ եւ Իսլ. [...] Leer más >>

Comments
No comments yet — be the first to comment.
More from Diario Armenia

La Unión Compatriótica Armenia de Marash celebrará su 102º aniversario con una cena y un espectáculo musical en Buenos Aires
Diario Armenia / 59 minutes ago

El Conjunto de Danzas Folklóricas Armenias Masís participó del Oktoberfest de Villa General Belgrano en Córdoba
Diario Armenia / 1 hour ago

Ereván celebró su 2808º aniversario: de la fortaleza de Erebuni a la capital de Armenia
Diario Armenia / 16 hours ago

Se inauguraron los XXVIII Juegos Navasartian de Homenetmen Sudamérica con más de 400 deportistas de Argentina, Uruguay, Brasil y Chile
Diario Armenia / 17 hours ago
Related coverage

Armenia recicla las ofrendas del Genocidio para crear papel y abono orgánico
Soy Armenio / Apr 27

Ayer, el Imperio Otomano. Hoy, Turquía y Azerbaiyán - Conversatorio sobre el genocidio armenio.
Nor Sevan / May 4, 2021

Mensaje de Alberto Fernández a 106 años del genocidio armenio
Nor Sevan / Apr 25, 2021

"Dar testimonio en momentos difíciles", Rodolfo Walsh - 24/03/1977
Nor Sevan / Mar 25, 2021