Ինչպես արձանագրել է ArmLur.am-ի թղթակիցը՝ ԱԺ-ում թեժ իրավիճակի ընթացքում հարվածներ հասցնող պատգամավորների թվում էին ՔՊ-ական պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Վահե Ղալումյանը, ինչպես նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունն անցել է քաշքշուկի, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստն ընդմիջել է։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգի թեմայով։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։ Խոսափողի անջատումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի։ Ստեղծված իրավիճակում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նիստի ընդմիջման մասին։ Վեճը շարունակվել է նաև միջանցքում։ Սոնա Գրիգորյան Մանրամասները ՝ տեսանյութում․
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանը բռունցքներով հարվածում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 50 minutes ago

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 56 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 56 minutes ago

Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Factor.am / 1 hour ago