Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի քննչական գլխավոր վարչության խարդախության դեմ պայքարի վարչության և դետեկտիվների գլխավոր վարչության աշխատակիցները, խմբակային եղանակով խոշոր չափերի գումարի խարդախությամբ հափշտակման մեղադրանքով, երկու անձի են ձերբակալել։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները քաղաքացիներին առաջարկել են գումարը ժամանակավորապես փոխանցել իրենց՝ իբրև թե սեփական բիզնես գործունեության համար, ինչի դիմաց խոստացել են վճարել ամսական տոկոսագումարներ և համաձայնեցված ժամկետում վերադարձնել մայր գումարը։ «Այս ճանապարհով մեղադրյալները ստացել են տուժողներին պատկանող գումարը, սակայն չեն վճարել համաձայնեցված տոկոսները, ինչպես նաև քաղաքացիներին չեն վերադարձրել մայր գումարը։ Մեղադրյալների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 275 000 լարիի վնաս։ Ոստիկանությունը երկու անձանց էլ ձերբակալել է դատավորի որոշման հիման վրա։ Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով. հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կեղծ ավանդ. խարդախությամբ գումար շորթելու մեղադրանքով ձերբակալվածներ կանհամար
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի քննչական գլխավոր վարչության խարդախության դեմ պայքարի վարչության և դետեկտիվների գլխավոր վարչության աշխատակիցները, խմբակային եղանակով խոշոր չափերի գումարի խարդախությամբ հափշտակման մեղադրանքով, երկու անձի են ձերբակալել։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները քաղաքացիներին առաջարկել են գումարը ժամանակավորապես փոխանցել իրենց՝ իբրև թե սեփական բիզնես գործունեության համար, ինչի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS
Related coverage

In coming days, EU will approve most massive package of anti-Russian sanctions: Kallas
Akhaltskha.net / 9 hours ago

Алиев и Шариф обсудили расширение экономического сотрудничества
Akhaltskha.net / 16 hours ago

Trump pledged to convey outcome of his conversation with Putin to Kyiv: Ushakov
Akhaltskha.net / 20 hours ago

Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին
Akhaltskha.net / 21 hours ago

