2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ պետական բյուջեի հատկացումների ծավալը կազմում է 32,071.5 միլիոն լարի, որը 1,190.1 միլիոն լարիով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Միաժամանակ, ըստ փաստաթղթի 2027 թվականին ավելանում է մի շարք նախարարությունների ֆինանսավորումը: Մասնավորապես, ընթացիկ տարվա ծրագրի համեմատ, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող միջոցները ավելացել են 811,2 միլիոն լարիով՝ հասնելով 10,479,8 միլիոն լարիի: 2027 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսավորումը կավելանա 225.8 միլիոն լարիով և կկազմի 2,928.0 միլիոն լարի։ Փաստաթղթի համաձայն՝ Մշակույթի նախարարության ֆինանսավորումը սահմանվել է 370.0 միլիոն լարի, մինչդեռ Սպորտի նախարարության ֆինանսավորումը հատկացվել է 382 միլիոն լարի։ Ինչ վերաբերում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը, ապա այս կառույցին հատկացվել է 3,296.9 միլիոն լարի: Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորումը կկազմի 1,015 միլիոն լարի, իսկ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ 1,457 միլիոն լարի: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ Վրաստանի ֆինանսների նախարարության ֆինանսավորումը կկազմի 145.0 միլիոն լարի: Արդարադատության նախարարությանը հատկացվել է 490.4 միլիոն լարի, Արտաքին գործերի նախարարությանը՝ 232.8 միլիոն լարի, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ 1,965.0 միլիոն լարի: Ներքին գործերի նախարարության ֆինանսավորման համար հատկացվել է 1,680.0 միլիոն լարի, որը ներառում է նաև ոստիկանների աշխատավարձերի բարձրացում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վրաստանի 2027 թվականի բյուջեի նախագծով ավելանում է նախարարությունների ֆինանսավորումը
2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ պետական բյուջեի հատկացումների ծավալը կազմում է 32,071.5 միլիոն լարի, որը 1,190.1 միլիոն լարիով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Միաժամանակ, ըստ փաստաթղթի 2027 թվականին ավելանում է մի շարք նախարարությունների ֆինանսավորումը: Մասնավորապես, ընթացիկ տարվա ծրագրի համեմատ, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS
Грузия закупила рекордное количество лука за первые 8 месяцев текущего года — на 8. 190 млн долларов
JNEWS / 3 hours ago

Дожди, нехватка рабочих и низкие цены: картофельный сезон в Ахалкалаки
JNEWS / 4 hours ago
Այս տարվա առաջին 8 ամիսներին Վրաստանը գնել է ռեկորդային՝ 8,190 միլիոն ԱՄՆ դոլարի սոխ
JNEWS / 5 hours ago

Насколько выросла цена на бензин в Грузии за последние 3 месяца?
JNEWS / 7 hours ago
Related coverage

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Բելոզյորովը
Akhaltskha.net / 3 hours ago

More than 100 Azerbaijani government domains subjected to cyberattack
Akhaltskha.net / 6 hours ago

Առցանց ձևաչափով աշխատաժողովի շրջանակում ՊԵԿ ներկայացուցիչները ներկայացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համաշխարհային և տարածաշրջանային միտումները
Akhaltskha.net / 6 hours ago

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ. վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին
Akhaltskha.net / 7 hours ago