ArmLur.am-ն արձանագրեց, թե ինչպես ԱԺ֊ում կրքերը թեժացան։ Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց և հայհոյանքներ հնչեցնել։ ՊՊԾ ծառայողները չեն կարողանում հանդարտեցնել պատգամավորներին։ Հիշեցնեք, որ Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունն անցել է քաշքշուկի, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստն ընդմիջել է։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգի թեմայով։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։ Խոսափողի անջատումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի։ Ստեղծված իրավիճակում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նիստի ընդմիջման մասին։ Սոնա Գրիգորյան Մանրամասները` տեսանյութում.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերլարված իրավիճակ. «ռազբորկան» տեղափոխվել է ԱԺ միջանցք
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Նեպալում հանկարծակի հզոր հեղեղը քշել է տներ ու կամուրջներ
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 8 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 8 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 8 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 8 hours ago