Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքին Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում: «Ես շատ հպարտ եմ իմ տղեքով, իրենց ցավը տանեմ։ Մենակ ես գիտեմ՝ ինչպես է թիմը վնասվածքներով ու տանջվելով չորրորդ խաղին մոտեցել, և մենք շատ բան ապացուցեցինք։ Տղերք կային, որ ցավերով խաղից առաջ մոտենում էին ինձ ու ասում՝ մենք պատրաստ ենք։ Առաջինը՝ մեր թիմի ավագը, արդեն չորրորդ խաղն է՝ ցավերով խաղում է։ Այ դա է լիդերը ու ավագը։ Հալալ է մեր տղերքին։ Կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն՝ էն ամենը, որ ես ուզում էի տեսնել հավաքականից, տեսա։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ դժվար, երկար ճանապարհ են անցել ու կանգնած էին մեր կողքին։ Այս թիմն ապագա ունի, այս թիմը լավն է, երիտասարդ է։ Պետք է բոլորս հավատանք մեր թիմին ու միասին շարժվենք առաջ»,- նշել է մարզիչը: Չորրորդ տուրից հետո C Լիգայի երկրորդ խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1: Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ: Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքին Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում: Չորրորդ տուրից հետո C Լիգայի երկրորդ խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1: Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը: Եղիշե Մելիքյանի գլխավորած …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Factor.am / 25 minutes ago

ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Factor.am / 34 minutes ago

Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
Factor.am / 37 minutes ago

Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
Factor.am / 41 minutes ago
Related coverage

Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
168 Jham / 15 minutes ago

Пост главы Федерации футбола Армении может занять брат Юрия Джоркаеффа – СМИ
Sputnik Armenia / 4 hours ago

Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո
ABC Media / 4 hours ago

Ermenistan Kadın Milli Futbol Takımı, Ürdün’ü mağlup etti
Ermenihaber / 5 hours ago