3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բերտա Մարտիրոսյան․ Վավերագրելով վայրի բնությունը
Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք https://www.youtube.com/user/mediadotam/?sub_confirmation=1. Դեպքի վայրում ֆոտոլրագրող Բերտա Մարտիրոսյանն է: Նա վավերագրում է վայրի բնությունը, պատմում կենդանիների վարքի, շրջակա միջավայրի խնդիրների, մարդու ազդեցության և վայրի բնության հետ ունեցած մեր հարաբերության մասին։ Բերտան լուսանկարել սկսել է 15 տարեկանում՝ բնապահպանական, լրագրողական և լուսանկարչական դասընթացներ անցնելով։ Նրա աշխատանքը շատ ավելի մոտ է ֆոտոլրագրությանը, քան պարզապես վայրի բնության լուսանկարչությանը։ Յուրաքանչյուր կադր պատմություն է՝ երբեմն ամիսների, երբեմն տարիների դիտարկում։ Անդրկովկասյան փասյանի մեկ լուսանկար ստանալը Բերտայից վեց տարի է պահանջել։ Նորավանքի կիրճի բեզոարյան այծերին դեմքով է ճանաչում։ Հիմնականում աշխատում է միայնակ, երկար ժամանակ անցկացնում դաշտում և եղանակին ու թռչունների շարժին համապատասխան փոխում է տեղը՝ Արարատյան դաշտից մինչև Արագած, մինչև Վայոց ձորի կիրճեր ու ձորեր։ Website - http://media.am

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in