«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանն այժմ նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է նա և ի՞նչ ունեցվածք ունի։ Ռոբերտ Բազիկյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ 2001-2011 թվականներին Բազիկյանը զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոնները։ 2011-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության պետը, իսկ 2019-2020 թվականներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը։ 2020-2021 թվականներին աշխատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։ Ըստ Բազիկյանի՝ 2025 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա ընթացքում նա ունեցել է ընդհանուր 35 մլն 110 հազար 919 դրամ եկամուտ։ Դրանից 19 մլն 34 հազար 15 դրամը կազմել է Պետական վերահսկողական ծառայությունից ստացած աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները։ 1 մլն 598 հազար 299 դրամ ստացել է եկամտային հարկի վերադարձից, 3 մլն 170 հազար դրամ՝ գյուղատնտեսական գործունեությունից, իսկ 2 մլն 565 հազար դրամ՝ կենսաթոշակից։ Բացի այդ, Բազիկյանը 2025 թվականին ստացել է երեք վարկ՝ համապատասխանաբար 2 մլն, 5 մլն և 1 մլն 743 հազար 605 դրամի չափով։ Պաշտոնյան հայտարարագրել է անշարժ գույքի 5 միավոր։ Դրանցից երկուսը Արարատի մարզի Լուսաշող և Դաշտաքար բնակավայրերում գտնվող հողամասեր են, մեկ այլ գույք Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունն է՝ տնտեսական շինություններով։ Դաշտաքարում Բազիկյանը նաև ունի բազմամյա տնկի և հողամաս։ Նշված գույքը ձեռք է բերվել 2000-2017 թվականներին՝ այդ թվում՝ նվիրատվության և գնման եղանակներով։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։ Բազիկյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա հայտարարագրում չկան նաև արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ կամ 4 մլն դրամը գերազանցող արժեք ունեցող գույք։ 2025 թվականի սկզբին նրա երեք բանկային հաշիվներում առկա է եղել ընդհանուր 637 հազար 886.08 դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար 696.30 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները, սակայն, ավելացել են։ Տարվա սկզբին Բազիկյանը հայտարարագրել էր 3 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջի դրությամբ՝ 5 մլն դրամ։ Տարվա վերջում նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 26 մլն 366 հազար 582.8 դրամ։ Միաժամանակ, 2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 329 հազար 294 դրամ։ Բազիկյանը 2025 թվականի ընթացքում չի հայտարարագրել 2 մլն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր, ճանապարհածախս և հյուրանոցային ծախսեր, վարձակալության, կրթության կամ վերանորոգման ծախսեր»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի շարք շինություններ ապամոնտաժվում են. ի՞նչ իրավիճակ է Շինարարներ փողոցում
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

ՈւՂԻՂ. Թորոսյանը, ՆԳ փոխնախարարն ու ՔՊ խմբակցությունը նիստ են անում. ինչ կա օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «90-ականներին, որ սոված էիք, Լիբանանից էին հաց ուղարկում», «Աղջիկ ես, չեմ պատասխանում». թեժ իրավիճակ Շինարարներում
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Մի շարք շինություններ ապամոնտաժվում են ի՞նչ իրավիճակ է Շինարարներ փողոցում
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago
Related coverage

Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել. «Հրապարակ»
Aravot / 19 minutes ago

МВФ прогнозирует для Армении рост экономики на 5,5% в 2026-2027 гг.
Sputnik Armenia / 19 minutes ago

Ուրախ եմ, որ հարկ եմ վճարել, Ավինյանի աշխատավարձը բարձրանում է. իսկ իմ խանութը քանդեցին
Factor.am / 28 minutes ago

Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան
Hetq / 29 minutes ago