Ընթերցողին մատուցվեց Վրաստանի գրողների ստեղծագործական միության եւ Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության կողմից լույս ընծայվող «Կամուրջ֊2015-ը» տարեգրքի (խմբագիր՝ Անահիտ Բոստանջյան) հատուկ համարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ընթերցողը տարեգրքում կարող է ծանոթանալ «Արձակ եւ չափածո էջեր», «Դրամատուրգիա», «Մեր հայրենակիցները՝ արտերկրում», «Հրապարակախոսություն, ակնարկ», «Գրական միջօրեականներ», «Գրականագիտություն», «Վրաց գրականությունը՝ հայերեն» եւ այլ խորագրերի տակ զետեղված նյութերին։ Վրաստանում ապրող եւ ստեղծագործող հայ գրողների գրական պարբերականի ներկայիս ժողովածուն, ինչպես նշվում է գրքի առաջաբանում, «իր խոնարհումն է բերում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ու՝ բարձրացնում պահանջատիրոջ իր ձայնը՝ մի հարկի տակ ներկայացնելով ոչ միայն վիրահայ, այլեւ աշխարհացիր հայ գրողների այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են մեր պատմության 1895-1923 թվականներին ձգվող արյունալի օրերը….»։Տարեգիրքը տպագրվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության եւ ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի (Դեյրմենջյան) հովանավորությամբ։ ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Translate this article
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Genocide Remembrance
ԿԱՄՈՒՐՋ-2015-Ը ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Vrastan
Related coverage

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ
Akhaltskha.net / Oct 1

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
Akhaltskha.net / Sep 30

Թբիլիսիում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը
Akhaltskha.net / Sep 22