ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին Եռաբլուր, իսկ խորհրդաժողովի ավարտին՝ հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ստանալով վերջինիս օրհնությունն ու զորակցություն հայտնելով Մայր աթոռին՝ ի տես այն մարտահրավերների, որ վերջինս դիմագրավում է։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական մի շարք զարգացումների, ինչպես նաև առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Խորհդրդաժողովի մասնակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի հարաբերությունները և բանակցային ներկա գործընթացը Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների հետ, տարածաշրջանային ապաշրջափակման առևերևույթ նպատակ հետապնդող՝ տարածաշրջանային փոխկապակցվածության հնարավոր տարբերակները և դրանում միջազգային տարբեր ուժային կենտրոնների ներգրավվածությունը։ Ընդգծվել է, որ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումներից ու հալածանքներից, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են աշխատանքները Հայաստանի Հանրապետության համար արտաքին զորակցության ապահովման, միջազգային հարաբերություններում հնարավորինս բարենպաստ պայմաններ ձևավորելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության խորացված հետևանքներին և դրանով պայմանավորված Հայ դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթություններին՝ մասնավորապես արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ապահովմանը, գերիների վերադարձի խնդրին, Արցախի պետական կառուցակարգերի սատարմանը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և Հայաստանում հաստատված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու նրանց համար միջազգային մարդասիրական օժանդակության ապահովմանը։ Ժողովի քննարկման առարկան է եղել նաև աշխարհի տարբեր վայրերում հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, առաջին հերթին Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։ Ուշադրությամբ քննարկվել են Հայ դատի ցանցի հզորացման և երտասարդության քաղաքականացմանն ուղղված գործողությունների տարբերակներ, այդ թվում տարաբնույթ երիտասարդական կրթական ծրագրերի իրականացում, սփյուռքահայ երիտասարդության համար տարբեր երկրներում քաղաքական կայացման և առաջընթացի հնարավորությունների ստեղծում։ Հայ դատի հերթական խորհրդաժողովը վերահաստատել է աշխարհի շուրջ երեսուն երկրներում գործող՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցի զորակցությունը Հայաստանի անկախ պետականությանը և հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարին՝ իբրև առաջնահերթություն ունենալով Հայ ժողովրդի բովանդակ շահը, իսկ իբրև նպատակ՝ անկախ և շարունակաբար հզորացող հայկական պետականությունը։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ30 սեպտեմբեր 2026թ.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթական համահայկական խորհրդաժողովը
ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին Եռաբլուր, իսկ խորհրդաժողովի ավարտին՝ հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ստանալով վերջինիս օրհնությունն ու զորակցություն հայտնելով Մայր աթոռին՝ ի տես այն մարտահրավերների, որ վերջինս դիմագրավում է։ […] The post Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթական համահայկական խորհրդաժողովը appeared first on Armenian National Committee - International— Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ.

Comments
No comments yet — be the first to comment.
More from ANC News

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը
ANC News / Oct 9

Over 100 Members of Congress Urge Secretary Rubio to Withhold U.S. Military Aid to Azerbaijan
ANC News / Oct 8

Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը
ANC News / Sep 29

Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին
ANC News / Sep 17
Related coverage

ABD’de Ermenistan’ın bağımsızlığının 35. yıl dönümü törenle kutlandı
Ermenihaber / 9 minutes ago

Ավինյանի հայտարարությունից հետո կրպակատերերը դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե
Alpha News / 9 minutes ago

Պայմանագրային զինծառայողը երբ տանը ինֆարկտից մահանում է, արձանագրվում է ԶՈՒ-ում տեղի ունեցած միջադեպ
24TV / 24News / 9 minutes ago

Շաքիի միջադեպը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապ չունի, ադրբեջանցի զինվորը մոլորվել էր
24TV / 24News / 13 minutes ago