Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

«Երկրորդ շնչառություն»․ Երբ երգը ամոքում է․ «Օրրանի» 70+ տարեցների յուրահատուկ երգչախումբը04.10.2026

Երաժշտությունն ամոքում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների սրտերն ու հոգիները: «Օրրան» բարեգործական կազմակերպության տարեց շահառուների համար սկսած արտթերապիայի պարապմունքներից ամենաշատը սիրվել է հենց երաժշտաթերապիան, որի մասնակիցներից էլ ժամանակի ընթացքում ձևավորվել է տարեցների համանուն երգչախումբը: «Մեր երգչախմբում, որքան էլ զարմանալի է, հանդես է գալիս նաև հինգ տղամարդ, այնպես որ մենք ձայնային առումով լիարժեք խումբ ենք»,- ասում է խմբավար Սիլվա Կարապետյանը՝ ներկայացնելով այն խանդավառությունը, որ տիրում է հանդիպումների օրերին: Նրա պատմելով՝ մասնակիցներն այնքան են սիրում երգել, որ ամեն շաբաթ մուտքի մոտ հենց երգուպարով են դիմավորում իրեն: «Օրրանի» երգչախմբում ընդգրկված 14 անդամներից ամենաերիտասարդը 70-ն անց է, իսկ ավագը՝ 87 տարեկան: Տիկին Սիլվան իր մասնագիտական գործունեության ընթացքում բոլոր տարիքային խմբերի հետ աշխատել է, իսկ ավագների երգչախումբ ստեղծելու առաջարկը մասնագիտական առումով շատ հետաքրքրել է իրեն: «Օրրանում ոչ միայն ուղղակի 60-ն անց մարդիկ են, այլ շատ հաճախ նյութական ծանր պայմաններ, մեծ կորուստներ ունեցող տարեցներ, և ես հոգեկան մեծ բերկրանք եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ինքնամոռաց երգելու պահերին նրանք կտրվում են այդ իրականությունից»,- ասում է խմբավարը՝ տեղեկացնելով, որ բավականին առաջադեմ երգացանկ ունեն, և բեմում երգելուց զատ, իրենք նաև դիտարժան շոու են ապահովում: Տարեցներն այնքան են սիրում երգելը, որ, չնայած լեզուն չգիտեն, բայց հայտնի որոշ երգեր կատարում են նաև անգլերենով:

«Երկրորդ շնչառություն»․ Երբ երգը ամոքում է․ «Օրրանի» 70+ տարեցների յուրահատուկ երգչախումբը04.10.2026

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.