Translate this article

3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

«Սուրճ ու սեր առավոտից». Ուսուցչի միջազգային օրը և Francofest 2026-ը 05.10.2026

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հաղորդման առաջին հատվածում հյուրեր՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի գնահատման բաժնի մեթոդաբանության և մշտադիտարկման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայան և Աղավնաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անի Մանուկյան։ Թեման. «Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, այն կոչում է և մեծագույն առաքելություն»։ Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր։ Հաղորդման երկրորդ հատվածում հյուրեր՝ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյան և Newmag հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյան։ Թեման. «Ֆրանկոֆոն գրականության և մշակույթի տոն՝ Francofest 2026»: Հոկտեմբերի 10-ին կերկխոսեն ֆրանկոֆոն գրականության դեմքերն ու հայ ընթերցողները, գիրքն ու երաժշտությունը, արվեստն ու մշակույթը։ Francofest 2026-ի խորագիրը հնչում է հայտնի երգի պես՝ Toi et Moi։ Սպասվում է ֆրանսիական գրքի փառատոն՝ 4 նոր գրքով և 3 միջազգային հեղինակով։ Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝ --Օրվա լրահոս, --Եղանակի կանխատեսում, --Քաղաքի խցանումների վիճակ, --Տարադրամի փոխարժեքներ, --Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց, --Լավագույն երաժշտական ընտրանի, --Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

«Սուրճ ու սեր առավոտից». Ուսուցչի միջազգային օրը և Francofest 2026-ը 05.10.2026

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.