5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Վերնատուն». Երբ լույսն ու ստվերը դառնում են համահեղինակ․ «Հանդիպման տարածք» ցուցահանդեսը 05.10.2026
«AHA collective»-ի պատկերասրահում բացվել է «Հանդիպման տարածք» ցուցադրությունը, որն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում արվեստագետներ Լավրենտ Հովհաննիսյանի և Կարինե Դավթյանի համատեղ աշխատանքները։ Լավրենտը մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ Կարինեն՝ տնտեսագետ։ Ներկայացված ցուցանմուշները նրանց վերջին հինգ տարիների համատեղ ստեղծագործական գործունեության արդյունքն են։ Արվեստագետների հետ զրույցում անդրադարձ է կատարվում նրանց փորձառությանն ու մտահղացմանը, նյութի փոխազդեցությանը, լույսի և ստվերի առանձնահատկություններին, ինչպես նաև ճանապարհորդությունների ընթացքում արված հետաքրքիր հետազոտություններին ու բացահայտումներին։ «Մենք աշխատում ենք նյութի և ձևի փոխարկման հետ. երբ որևէ նյութ գրավում է մեզ, փորձում ենք դրան ձև տալ, իսկ երբեմն հակառակն է լինում՝ արդեն մտածված ձևի համար համապատասխան նյութ ենք փնտրում։ Թեև աշխատում ենք բազմազան նյութերով և ունենք բավականին հարուստ «գրադարան», որպես հիմնական նյութ կարող եմ առանձնացնել ալյումինը»,— նշում է Կարինե Դավթյանը։ Լույսն ու ստվերն իրենց երրորդ համահեղինակներն են, որոնք մասնակցում են հատկապես աշխատանքն ավարտելուց հետո։ Լույսն ու դրա հետևանքով առաջացող ստվերն ընդունակ են ամբողջությամբ փոխել արդեն ֆիքսված աշխատանքը։ Սա հեղինակների համար մեծ փորձարկում է, քանի որ յուրաքանչյուր ավարտուն գործից հետո անսպասելի նոր բացահայտումներ են անում։ Անդրադառնալով լույսի ընկալմանը՝ Լավրենտ Հովհաննիսյանը նկատում է. «Առօրյայում լույսի ընկալումը բավականին ձևախեղված է։ Մարդիկ հաճախ փախչում են ստվերից, որովհետև այնտեղ առանձնանում ես, ապրում հոգևոր որոշակի զգացողություն, կարողանում ես կենտրոնանալ, մտքերդ հավաքել ու վերլուծել կյանքը։ Մեր կյանքի արագացված ռիթմը թույլ չի տալիս կանգ առնել։ Մարդիկ ձգտում են չափազանց լուսավոր միջավայրի, կարծես ստվերն իրենց համար անհարմարություն է ստեղծում»։ «Լույսի ու ստվերի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվել է կյանքի տեմպին համընթաց, ստվերի նկատմամբ վերաբերմունքը գալիս է լավ իմաստով «դանդաղ ապրելու» ցանկությունից»,— հավելում է Կարինե Դավթյանը։ Ցուցահանդեսի համադրողը «AHA collective»-ի հիմնադիր Նաիրի Խաչատուրյանն է։ Ցուցադրությ

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Public Radio of Armenia

Շինարարների փողոցի խանութները՝ ապամոնտաժման վտանգի տակ
Public Radio of Armenia / 52 minutes ago

«Առանց տողատակի»․ Այսօրվա Ռուսաստանը իռացիոնալ խաղացող է, որի հետ պետք է զգույշ լինել. 12.10.2026
Public Radio of Armenia / 3 hours ago

Head of EU Delegation briefs Armenian MPs on visa liberalization process
Public Radio of Armenia / 4 hours ago

Armenian, Omani Foreign Ministers discuss regional developments
Public Radio of Armenia / 4 hours ago
Related coverage

Ռուսալեզու գրականությունը կարևոր է հայկական օրակարգի համար. զրույց Ռուբեն Փաշինյանի հետ
Sputnik Armenia / 2 hours ago

Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է
Shant News / 6 hours ago

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր
Shant News / 6 hours ago

Լեհաստանի Սեյմում բացվել է «Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» ցուցահանդեսը
PanArmenian / 7 hours ago