ALT SHIFT 14 | Ո՞ՒՄՆ Է ՀԱՄԱՅՆՔԸ․ տեղական ինքնակառավարում, համայնքային զարգացում և լոկալ ժողովրդավարություն ALT SHIFT-ի տասնչորսերորդ քննարկման թեման տեղական ինքնակառավարումն է։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը և stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, ինչ գործառությներ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես են փոխկապակցված համայնքային ակտիվությունն ու ժողովրդավարությունը։ 0:00 - Ինչ գործառույթ ունեն մարզպետարանները 2:14 - Տեղական ինքնակառավարման մարմինները ենթակա են միայն օրենքին 5:30 - Որն է տեղական ինքնակառավարման մարմինը 7:24 - ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցություններն ու դաշինքները 10:43 - Հարգված մարդու «ինստիտուտը» 14:51 - Ավագանու անդամների մեծաթիվ բացակայությունների մասին 16:34 - Ինչ գործառույթ ունեն ՏԻՄ-երը 20:24 - Համայնքի բյուջեն բավարա՞ր է լիազորություններն իրականացնելու համար 24:19 - Հնարավո՞ր է նորարար մոտեցումներ կիրառել համայնքի զարգացման հարցում 30:38 - Միայն հանքե՞րն են, որ կարող են տնտեսական աճ ապահովել 34:13 - Լոկալ ժողովրդավարության մասին 43:22 - Մասնակցային կառավարման մասին 49:28 - Համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերը 1:07:41 - Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների վարձատրությունը 1:14:07 - Գյուղատնտեսական խնդիրները համայնքի՞ տիրույթում են 1:22:30 - Ամփոփում / / home