ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, – պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել, – առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

Երևանի ավագանին կբարձրացնի՞ պաշտոնյաների աշխատավարձերը. ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago

Երբ սուբսիդիան դառնում է բիզնես. ո՞վ է իրականում շահում արտահանման աջակցությունից
168 Jham / 6 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 6 hours ago

Անշարժ գույքի գործակալությունը թաքցրել է աշխատողների իրական աշխատավարձերը․ ՊԵԿ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago



