Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց: Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։ Խորհուրդը հաստատել է ԱԺ իններորդ գումարման բարեկամական խմբերի և Միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։ Նիստում նաև հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից
Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները
1in.am / 38 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1in.am / 53 minutes ago

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
1in.am / 58 minutes ago

Կառավարությունը լիարժեք վերահսկելու է Ամուլսարի շահագործման ծրագիրը․ ունի 12,5 տոկոս բաժնեմաս
1in.am / 1 hour ago
Related coverage

Ինչո՞ւ է ձգձգվում Փաշինյան-Պուտին հանդիպումը. Մեդվեդևի սպառնալիքը. սահմանային իրավիճակը
Noyan Tapan TV / 8 minutes ago

Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ. վարչապետ (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 10 minutes ago

Փաշինյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ է նշանակել
Sputnik Armenia / 12 minutes ago

Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
ABC Media / 15 minutes ago