ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը և դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում դպրոցական նոր ավտոբուսների գործարկմանը։ Ծրագիրն առաջին փուլում ընդգրկում է 5 բնակավայր՝ ապահովելով երեխաների տեղափոխումը նորակառույց դպրոցներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ ծնողների պատշաճ և ամբողջական իրազեկումը՝ երթուղիների, չվացուցակների, վարորդների և փոխադրումների կազմակերպման ու անվտանգության պայմանների վերաբերյալ։ Հանձնարարվել է ծրագրի իրականացումը պահել մշտական ուշադրության կենտրոնում՝ ապահովելով նաև ծնողների հետ շարունակական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է ներկայացնել գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսվող աշխատանքների պատշաճ պլանավորումն ու սահմանված ժամկետների պահպանումը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նախարարության ներգրավվածության ձևաչափին, նախատեսվող միջոցառումներին և տաղավարային ներկայացվածությանը։ Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել են COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպմանն առնչվող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 6 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 7 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 7 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 8 hours ago
Related coverage

«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ
Aravot / 8 hours ago

Ֆրանկոֆոն գրականության տոն Երևանում. «Newmag Francofest 2026»-ը միավորեց հիշողությունը, կորուստը և ինքնության փնտրտուքը
Aravot / 9 hours ago

ՊՆ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
PanArmenian / 14 hours ago

Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Aravot / 16 hours ago