Սարսափելի հարված երկու ռուսական դրոններով չեզոք ջրերում եգիպտացորեն տեղափոխող, Թուրքիային պատկանող քաղաքացիական նավին։ Դրա մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Նավի վրա Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ են եղել: Այս պահի դրությամբ, ցավոք, հայտնի է, որ նավի նավապետը զոհվել է։ Եվս մեկ մարդու ճակատագիրը ճշտվում է։ Հաջողվել է փրկել անձնակազմի տասնմեկ անդամի, նրանցից մեկը վիրավոր է։ Ուկրաինան արդեն բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր Սև ծովում լարվածության թուլացման և անվտանգության ապահովման համար։ Եղել են նաև առաջարկներ երրորդ երկրներից։ Սակայն Ռուսաստանը հետևողականորեն ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը՝ բնականոն նավագնացության փոխարեն։ Անհրաժեշտ է ճնշում՝ գլոբալ պարենային անվտանգությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իսկապես շահագրգռված է դրանում, պետք է օգնի»,- նշել է Զելենսկին։ Այսօր ավելի վաղ հայտնել էինք Սև ծովում թուրքական նավի վրա հարձակման մասին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սև ծովում հшրձակման ենթարկված նավի անձնակազմում ադրբեջանցիներ և հնդիկներ են եղել․ Զելենսկի
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

ԲԱՑԱՌԻԿ․ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago



