ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրեր 05/10/2026 19:06 Միջազգային ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News Հոկտեմբերի 2-ին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման օրակարգի 15 կարևոր հարց։ Քննարկումների առանցքում են եղել առևտուրը, մաքսային վարչարարությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերական համագործակցությունը, էներգետիկ ընդհանուր շուկաների ձևավորումն ու ագրոպարենային ոլորտը։ Նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ համակցման շրջանակում։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցը։ Միջկառավարական խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵԱՏՄ տրանսպորտային ոլորտի առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում։ Դրանում ներառվել է «Նևել–Դնո–Լուգա–Գատչինա» երկաթուղային հատվածի զարգացման նախագիծը, որը նախատեսում է նաև երկաթուղային հանգույցների և կապի ցանցի կառուցում։ Կողմերը հաստատել են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված մի շարք որոշումներ։ Միաժամանակ, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական կայունության և զարգացման հիմնադրամի կառավարիչ տնօրեն Յարոսլավ Մանդրոնը Մինսկում ստորագրել են ԵՏՀ-ի և ԵԿԶՀ-ի միջև համագործակցության հուշագիր։ Հոկտեմբերի 2-ին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման օրակարգի 15 կարևոր հարց։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 168 Jham

Հին եգիպտացիները մարդկանց զոհաբերում էին արքաներին մոտ 5 հազար տարի առաջ. գիտնականներ
168 Jham / 4 hours ago

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ ծրագրված հեռախոսազրույցի մասին
168 Jham / 4 hours ago

Ֆրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմը
168 Jham / 4 hours ago

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով
168 Jham / 4 hours ago
Related coverage

LIVE. Ազգային ժողովի նիստ, պատգամավորների ճեպազրույցներ
Aysor.am / 3 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ քաշքշուկից հետո Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ադրբեջանցին ներթափանցել է ՀՀ, ՔՊ-ն փոխում է օրակարգը. թեժ քննարկումներ ԱԺ-ում #ուղիղ
Pastinfo / 3 hours ago