ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընթացքը ներկայացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։Հանդիպումը կայացել է այսօր Թեհրանում։Ըստ գերատեսչության` ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:Հիշեցնենք` Միրզոյանը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին։ Ավելի վաղ նրան ընդունել էր Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։