Երկուշաբթի Ֆրանսիայում մասամբ կամ ամբողջությամբ կփակվի մինչև 500 դպրոց՝ ոստիկանության և աշակերտների ու ուսանողների միջև շարունակվող բախումների պատճառով, հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ Նախարարը նաև հայտնել է, որ բողոքի ցույցերն սկսվելուց ի վեր 24 դպրոց «այրվել կամ թալանվել է»։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ բռնի բողոքի ցույցերից Ֆրանսիայի 3700 դպրոցներից տուժել են 735-ը։ Բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցներից մեկում, սակայն անցյալ շաբաթ վերածվել են համազգային ցույցերի, որոնք ուղեկցվել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բռնություններով: Ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ։ Միջնակարգ դպրոցի աշակերտները և այլ քաղաքացիներ դժգոհ են ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և խարխուլ շենքերից։ «Կան ակտիվիստներ, մասնավորապես, ծայրահեղ ձախ ճամբարից, որոնք ներխուժել են ավագ դպրոցի աշակերտների շարժում, ուզուրպացրել են այն և դիմում են ծայրահեղ բռնության: Իսկ դա վտանգ է ներկայացնում ինչպես մեր անձնակազմի, այնպես էլ աշակերտների համար», – հայտարարել է կրթության նախարարը և հավելել, որ կրթական համակարգի 78 աշխատակից վիրավորվել է։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ ուրբաթ ձերբակալվել է 1747 մարդ։ AFP-ի տվյալներով՝ բողոքի ցույցերն սկսվելուց ի վեր իշխանությունները ձերբակալել են ավելի քան 5000 մարդու, որոնց մոտ 85%-ը՝ անչափահաս։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Աշակերտների ցույցերը թեժացել են․ Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ կփակվեն
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Նեպալում հանկարծակի հզոր հեղեղը քշել է տներ ու կամուրջներ
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 2 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 2 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 2 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 2 hours ago