ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Յուժնի նավահանգստում խոցել են բեռնանավ, որը տեղափոխում էր Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ։ Տեղեկությունը հայտնումէՌԴՊՆ-ն:Գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանի բանակը օրվա ընթացքում շարունակել է հարվածներն Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների առաքման մեջ:Հարձակումների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն կիրառել է անօդաչու թռչող սարքեր։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։