Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի վարակի հետ կապված լուրերին, հայտարարել է, որ իրավասու մարմինը՝ Ռոսպոտրեբնադզորը հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտնում է РБК-ի թղթակիցը։ «Այս ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Հենց նրա հայտարարություններով էլ պետք է առաջնորդվել։ Եկեք հետևենք նրանց հաղորդագրություններին», – ասել է Պեսկովը։ Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշված անձի հետ։ Կան տեղեկություններ այն մասին, որ Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց երեք շաբաթով կարանտինի մեջ է։
Translate this article
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Politics
Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի վարակի հետ կապված լուրերին, հայտարարել է, որ իրավասու մարմինը՝ Ռոսպոտրեբնադզորը …

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.