Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են: Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Միրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են TRIPP-ի և տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Փաշինյանը որոշել է փոխել Սևանի իշխանությունը․ ՔՊ-ի թեկնածուն հայտնի է.
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Ինչ հոդվածով են ձերբակալել Արթուր Դանիելյանին
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago
Related coverage

Атака на танкер в Черном море: открытое горение ликвидировано
Sputnik Armenia / 4 minutes ago

Ձեռդ քաշի՛, երեխուս չկպնես. Լաց, գոռգոռոց, բիրտ ուժի կիրառում. քաղաքացին ոստիկաններից բերման ենթարկելու հիմք է պահանջում
168 Jham / 5 minutes ago

Ձեռդ քաշի, երեխուս չկպնես.լաց, գոռգոռոց, ուժի կիրառում. քաղաքացին բերման ենթարկելու հիմք է պահանջում
168 Jham / 5 minutes ago

Ծառուկյանի հարյուրավոր գույքերի ու ընկերություններում բաժնեմասերի վրա արգելանք է դրվել
Azatutyun / 10 minutes ago