Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ ազգային թիմ: «Չգիտեմ՝ ինչ կլինի, ամեն ինչ բաց է ինձ համար։ Նա պետք է որոշի, թե ինչպես կդասավորվի իր կյանքը, նախքան ազգային հավաքական հրավիրվելը: Եթե նա խաղում է և ցանկանում է լինել ազգային հավաքականում, կարող է վերադառնալ, երբ ցանկանա, ինչո՞ւ ոչ։ Դա թյուրըմբռնում էր, և կարծում եմ՝ այն հեշտությամբ կարելի է լուծել։ Որքանով հասկանում եմ, ամեն ինչ լավ է։ Ե՞րբ է ամեն բան կարգավորվելու, չգիտեմ, կտեսնենք»,- մարզիչի խոսքը մեջբբերում է A Bola-ն: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ լքել էր ազգային թիմի ճամբարը, երբ իմացել էր, որ չի լինելու մեկնարկային կազմում: Ռոնալդուն նաև հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հետագայում կպատմի հեռանալու պատճառների մասին ճշմարտությունը: Ժորժե Ժեզուշն ամռանն է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է չորս հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ: Դավիթ Եղիազարյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ ազգային թիմ: «Չգիտեմ՝ ինչ կլինի, ամեն ինչ բաց է ինձ համար։ Նա պետք է որոշի, թե ինչպես կդասավորվի իր կյանքը, նախքան ազգային հավաքական հրավիրվելը: Եթե նա խաղում է և ցանկանում է լինել ազգային հավաքականում, կարող …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago

«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
Factor.am / 34 minutes ago

Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
Factor.am / 40 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Factor.am / 45 minutes ago
Related coverage

Նիկիտա Սիմոնյանի 100–ամյակի օրը «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա գերեզմանին
24TV / 24News / 17 minutes ago

Նիկիտա Սիմոնյանի 100–ամյակի օրը «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա գերեզմանին
Sputnik Armenia / 24 minutes ago

The Armenian Weightlifting Federation has presented the names of the weightlifters participating in the World Championship.
Noyan Tapan TV / 34 minutes ago

Ветераны "Спартака" возложили цветы к могиле Никиты Симоняна в день его 100-летия
Sputnik Armenia / 1 hour ago