ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանում՝ Կվեշեթի-Կոբի մայրուղու վրա՝ դեպի «Լարս» տանող ճանապարհին, ևս մեկ կամուրջ է կառուցվում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։Կամուրջը սկսվում է կիրճի հատակից, այն ունենալու է ավելի քան 400 մետր երկարություն և 166 մետր բարձրություն։ Տվյալմասշտաբի կամարակապ կամուրջ Վրաստանում չկա։ Կամարի երկու մասերի միացումը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի վերջին։Կվեշեթի-Կոբի նախագծովկկառուցվեն 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ և հինգ թունել, ինչպես նաև կվերակառուցվի գործող մեկ կամուրջ: Հինգ նոր կամուրջներից կառուցման փուլում են գտնվում 4–ը, մեկն արդեն ավարտված է։Ավարտվել է 9 կմ հիմնական թունելի և նույն երկարությամբ տարհանման թունելի անցման կառուցումը:Ավարտվել են նաև 1,5 կմ և 500 մ երկարությամբ թունելների անցումն ու երկաթբետոնե երեսպատումը:Միևնույն ժամանակ, ըստ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության-Ալանիայի ղեկավարի և հանրապետության կառավարության մամուլի ծառայության, ներկայում ռազմավիրական ճանապարհով երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների: Տարածաշրջանում էլեկտրոնային հերթում է գտնվում 584 միավոր տարանցիկ բեռնատար, որոնք սպասում են Վերին Լարսի անցակետով պետական սահմանը հատելու իրենց հերթին: