ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության և պատգամավորների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների կիրառման կարգը։ Կարապետյանի խոսքով՝ Էթիկայի հանձնաժողովի նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը։ Նա նշել է, որ խմբակցությունները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում փոխարինել իրենց պատգամավորին, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել հանձնաժողովի նիստին, քննարկումներին և քվեարկությանը։ Կարապետյանի խոսքով՝ Էթիկայի հանձնաժողովի հիմնական նպատակը ոչ թե պատգամավորներին պատժելն է, այլ Հայաստանում պատգամավորական էթիկայի մակարդակը բարձրացնելը։ Միաժամանակ նա նշել է, որ դիմումների հիման վրա հարցի քննարկումից հետո հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և առաջարկություն է ներկայացնում ԱԺ նախագահին՝ կարգապահական միջոց կիրառելու վերաբերյալ։ Կարապետյանը նշել է, որ կարգապահական միջոցների թվում են նախազգուշացումը, ԱԺ նիստում մեկ նիստի ընթացքում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, նիստերից հեռացումը և մինչև յոթ օր ԱԺ նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության և պատգամավորների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների կիրառման կարգը։ Կարապետյանի խոսքով՝ Էթիկայի հանձնաժողովի նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը։ Նա նշել է, որ խմբակցությունները …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 11 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 12 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 12 hours ago
Related coverage

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 41 minutes ago

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 49 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Уиткофф и Кушнер пока отложили визит в Москву – СМИ
Sputnik Armenia / 1 hour ago