Ծաղկաձորում ավարտվել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: Եվրոպական փուլին մասնակցել են 25 երկրների 27 թիմեր: Հայաստանը ներկայացրել են երեք ուսումնական հաստատություններ։ Հայկական թիմերից լավագույն արդյունքը գրանցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է՝ 1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա 2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա 3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց