Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի Հանգու շրջանում ոստիկանությունը դրոնների հարձակումներից պաշտպանվելու համար ոստիկանական հենակետերի վրա ձկնորսական ցանցեր է տեղադրել։ Ցանցերը տեղադրվում են հենակետերի տանիքների և պատերի միջև՝ դրոններին որսալու կամ դրանց պայթյունի հետևանքով առաջացող բեկորների ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Մեկ հենակետը նման ցանցով ծածկելու համար անհրաժեշտ է մոտ 400 հազար պակիստանյան ռուփի՝ շուրջ 1 435 դոլար։ Համակարգը տեղադրվել է նաև նահանգի այլ խոցելի շրջաններում։ Ոստիկանության այս քայլը կապված է զինված խմբավորումների կողմից դրոնների և քվադրոկոպտերների կիրառման աճի հետ։ Հանգուում այս տարի առնվազն 16 հարձակում է գրանցվել։ Անի Վարդանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար Պակիստանում ոստիկանությունը ձկնորսական ցանցեր է տեղադրել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել
168 Jham / 19 minutes ago

"Яндекс" сообщил о повреждении инфраструктуры дата-центров — сбои наблюдаются и в Ереване
Sputnik Armenia / 21 minutes ago

Հրավիրում ենք աղոթի Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, ՀՀ-ում անարդարորեն հետապնդվողների համար
24TV / 24News / 22 minutes ago

Հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ.ՄԻՊ
A1plus / 26 minutes ago